Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Երեխաները` հեռուստաաղբի դեմ

Երեխաները` հեռուստաաղբի դեմ

13-14 տարեկան 20 երեխաներից բաղկացած խումբը որոշեց` խախտվում է ՄԱԿ-ի կոնվենցիայի 17-րդ հոդվածը, ըստ որի` հարկավոր է խրախուսել զանգվածային լրատվամիջոցներով երեխաների կրթությանը, հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստող նյութերի հեռարձակումը և արգելել երեխային վնաս պատճառող տեղեկատվությունը:

14-ամյա Հակոբ Պարսամյանը մտահոգված է իր և իր տարեկիցների ապագայով:

Ասում է` երեխաներն ինչ տեսնում են, այն էլ անում են: Պատճառը` եթերով ցուցադրվող անորակ սերիալներն ու մուլտֆիլմերն են, որտեղ քարոզվող բռնությունը նրանց կողմից կիրառվում է, օրինակ, տիկնիկի վրա:

Իրավիճակը շտկելու նպատակով` Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտները, ներգրավված լինելով «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» շրջանակներում հիմնված «Երեխան` երեխայի համար» ծրագրում, որոշեցին նկարահանել սոցիալական տեսահոլովակ, որը կլինի կոչ` գիտահանրամատչելի և մանկական հաղորդումներ պատրաստելու: Այն կցուցադրվի «Երկիր մեդիա» ՀԸ-ով:

«Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը նկատեց, որ ծրագիրը նպատակ ունի նպաստել երեխաների կարողությունների զարգացմանը` նրանց հասարակության լիիրավ անդամ դարձնելու համար.

«Երբ անտեսում ենք նրանց կարծիքը` հետագայում նրանք դառում են երկրի անտարբեր քաղաքացիներ: Այս նախաձեռնությունը աննախադեպ երևույթ է այն տեսանկյունից, որ երեխաները կարողացան ուժ գտնել` բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրների մասին»:

«Ապագանն քոնն է» ՀԿ նախագահ Նարինե Սարգսյանի համոզմամբ` այս նախաձեռնությունը հենց այն սկիզբն է, որ դրվում է վաղվա համար: Նա տեղեկացրեց, որ խնդրի լուծման նպատակով երեխաները կատարել են համապատասխան ուսումնասիրություններ, հանդիպումներ են ունեցել պետական պաշտոնյաների և հեռուստաեթերի համար պատասխանատու անձանց հետ, հարցումներ անցկացրել քաղաքացիների շրջանում:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ